
Տրանսֆերտներն աճել են

ՀՀ ԿԲ փետրվար ամսվա տեղակագրի համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվարին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 190.9 միլիոն դոլար։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից փոխանցվել է 33.1 միլիոն դոլար։ Այսպիսով, դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2013թ. հունվար-փետրվարին 136.2 միլիոն դոլար՝ 2014թ.-ի հունվար-փետրվարի 145.6 միլիոն դոլարի համեմատ։