Երիտասարդ ՀՀԿ-ականներն ուսումնասիրում են ժեստերի լեզուն ու հռետորական արվեստը

Ապրիլի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի հերթական նիստը, թեման հռետորական խոսքն էր: Իր փորձը երիտասարդների հետ էր կիսում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Նա ներկայացրեց խոսքի գրագիտության կարևորությունը՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի և այլ անվանի մարդկանց խոսքերը հռետորական արվեստի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում բանախոսը սովորեցրեց ճիշտ բանավոր խոսք կառուցելու հմտությունները: Պարոն Միրզոյանը խոսեց նաև ժեստերի լեզվի մասին, բացատրեց դրանց նշանակությունն ըստ տարբեր մենթալիտետների:

Երիտասարդ կուսակցականների շրջանում նման միջոցառումները շատ կարևոր են: Դրանք հնարավորություն են տալիս շփվել անվանի մարդկանց հետ, ովքեր իրենց փորձն ու հմտություններն են փոխանցում երիտասարդներին: Վերջիններս էլ կարողանում են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և հարստացնել սեփական գիտելիքներ:

Հանդիպման մասնակիցները հատկապես կարևորեցին հռետորական արվեստին և ժեստերին ծանոթությունը, քանի որ գրագետ խոսքն ու ժեստիկուլյացիան կարող են քաղաքական գործչի հաջողությունների գրավականներից լինել։

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Տեսանյութեր

Լրահոս