
Միջազգային քրեական դատարանը «Եվրամայդանի» դեպքերը հետաքննելու իրավունք է ստացել

РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Հաագայի միջազգային քրեական դատարանն իրավունք է ստացել հետաքննելու «Եվրամայդանի» ակցիաների (21.11.2013-22.02.2014) շրջանակներում կատարված հնարավոր հանցանքները: Այս մասին նշված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
Միջազգային քրեական դատարանի քարտուղարը երեկ ստացել է Ուկրաինայի կառավարության հայտարարությունը՝ «Եվրամայդանի» ակցիաների ժամանակ երկրի տարածքում կատարված հանցանքները հետաքննելու նրա իրավասությունը ճանաչելու մասին:
Դա նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանն այժմ իրավունք ունի հետաքննել հնարավոր հանցանքները, որոնք ինչպես պնդում է ուկրաինական կողմը, կատարվել են հաշվետու ժամանակահատվածում: