Էրդողանն ու Նեչիրվան Բարզանին քննարկել են էներգետիկ համագործակցության հարցը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիաի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանու հետ:

Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվել էներգետիկ համագործակցության շարունակման ու զարգացման հարցը: Ընդգծվում է, որ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում:

Հանդիպման ժամանակ երկկողմ հարաբերություններից բացի, քննարկվել են նաև տարածաշրջանային այլ հարցեր, այդ թվում նաև Իրաքի վերջին զարգացումներն ու ահաբեկչական հարձակումները: Էրդողանը հայտարարել է, որ դրանք անհանգստացնում են Թուրքիային, ով ցանկանում է հարևան երկրում կայունության տիրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930