Բաժիններ՝

Պուտինին տեղյակ է պահվել Մերձդնեստրի խնդրանքի մասին. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Մերձդնեստրի խնդրանքը՝ կապված այդ հանրապետությունն անկախ ճանաչելու հետ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով՝ հարցի դիտարկման հստակ ժամկետները դեռ հայտնի չեն: Նա հավելել է, որ տեղյակ չէ, թե ինչ կերպ է ստացվել Մերձդնեստրի այդ դիմումը:

Մերձդնեստրի Գերագույն խորհրդի երեկվա նիստում պատգամավորական կորպուսը միաձայն որոշում է ընդունել Ռուսաստանի Պետդումային, Դաշնային խորհրդին ու Ռուսաստանի նախագահին, ինչպես նաև Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկին դիմելու մասին՝ խնդրելով նախաձեռնել Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունը որպես անկախ պետություն ճանաչելու ընթացակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930