Բաժիններ՝

Խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալն իրացնելիս սեպտեմբերի 23-ին մեկնեցին Հովք գյուղի վարչական տարածք։ Հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալիս քրեական ոստիկանները ձերբակալեցին ու վարչություն տեղափոխեցին Գեղարքունիքի մարզի երեք բնակչի։ Տարածքը, որտեղ աշխատում էր երկու տրակտոր, վերցվեց հսկողության։

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տվյալների՝ հատուկ տեխնիկայով հեռացվել է մոտ 450 մետր հողի շերտ և զոդման միջոցով հանվել 70 սմ տրամագծով ավելի քան 300 մետր երկաթե խողովակ։
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։
Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930