Նարեկ Կարապետյանը հատվածներ է տարածել Հայաստանում ընտրությունների մասին Եվրախորհուրդի զեկույցից

Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հատվածներ է տարածել Հայաստանում ընտրությունների մասին Եվրախորհուրդի զեկույցից։

«1. Ապօրինի կալանքների մասին- Խուզարկությունների և ձերբակալությունների զգալի աճ է գրանցվել ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների և թեկնածուների նկատմամբ։

Դիտորդական առաքելությունն ընդգծել է, որ այս միջոցները ստեղծել են Ընտրողական արդարադատություն (!) և էականորեն կաշկանդող ազդեցություն (chilling effect) են ունեցել ընդդիմության նախընտրական արշավի ջանքերի վրա։

2. Վարչական լծակների մասին- Իշխող կուսակցությունն օգտագործել է կառավարական պաշտոնական հարթակները, հանրային ենթակառուցվածքները և վարչական լծակները՝ իր քարոզարշավին սատարելու համար։ Սա զգալիորեն խեղաթյուրել է քարոզարշավի միջավայրը՝ թույլ չտալով ընդդիմադիր ուժերին մրցել հավասար պայմաններում։

3. Ընտրակաշառքների մասին- Մինչ իրավապահ մարմիններն արագորեն աղմկահարույց հետաքննություններ են սկսել ընդդիմադիր ֆրակցիաների կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու և քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ, իշխող կուսակցության ներկայացուցիչների դեմ ուղղված նմանատիպ մեղադրանքներն ու բողոքները արժանացել են զգալիորեն պակաս խիստ կամ հապաղած քննության։ !!!

4. Ձայնագողության մասին – «Բարգավաճ Հայաստանը» կարող էր հաղթահարել խորհրդարան անցնելու 4% շեմը, ստանալ մանդատներ և իշխող կուսակցությանը զրկել 3/5 մեծամասնությունից։ ԿԸՀ-ն մեկ նախադասությամբ հիմնավորման մեջ որոշել է, որ «այդ ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդել ընդհանուր արդյունքի վրա», և հրաժարվել է վերաքվեարկություն նշանակել։ Սա որոշման համար խիստ անբավարար(!) հիմնավորում է՝ հատկապես հաշվի առնելով դրա ազդեցության նշանակությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930