«Այդ Ռուսաստանն է իր Մաքսային միությամբ ընտրություն պարտադրում, քանի որ ՄՄ անդամն այլեւս չի կարող ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքել». ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն. news.am
Եվրոպական միությունը դարձյալ ընդգծում է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը կազմակերպության համար չի ենթադրում ազդեցության գոտիներ կամ ընտրություն ԵՄ ու Ռուսաստանի միջեւ:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունում՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանն այն մասին, որ «ԱԳ» ծրագիրը նապատեսված էր հետխորհրդային միջավայրում ինտեգրացիոն գործընթացներին հակազդելու համար:
«ԵՄ-ն պարբերաբար առաջարկել է Ռուսաստանին քննարկել «Արեւելյան գործընկերության» ծրագիրը ԵՄ – Ռուսաստան գագաթնաժողովների ընթացքում, որոնցում Մոսկվան հետաքրքրված չէր:
Հունվարին ԵՄ – Ռուսաստան գագաթնաժողովի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր Ռուսաստանի հակավածության մասին խրախուսել ընդհանուր հարեւանության կայունության ու բարգավաճմանը, եւ խոստովանել էր, որ «ԱԳ» ծրագիրն այդ նույն նպատակներին է ծառայում», – նշվում է պատվիրակության հաղորդագրությունում: Ընդգծվում է, որ այդ նպատակներին հնարավոր է հասնել միայն հարեւանների անկախության եւ ազատության հարգանքի հիման վրա:
Պատվիրակությունում նշել են, որ Ռուսաստանն արդեն իր մի շարք հարեւանների հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր է կնքել՝ նեռառյալ Ուկրաինան եւ Հայաստանը: «Ինչպես եւ Ռուսաստանը, ԵՄ-ն տարածաշրջանում կարեւոր առեւտրական գործընկեր է հանդիսանում: Հետեւաբար ԵՄ համար բնական է այդ երկրների ազատ առեւտրի մասին համաձայնություն առաջարկել: Սակայն նշված ոչ մի երկրի չեն պարտադրել:
Նրանք կարող են ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքել միաժամանակ Ռուսաստանի ու ԵՄ հետ: Այդ Ռուսաստանն է իր Մաքսային միությամբ ընտրություն պարտադրում, քանի որ ՄՄ անդամն այլեւս չի կարող ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքել»,- նշվում է ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ: