Բաժիններ՝

Ուկրաինայի Գլխավոր դատախազը խոստացել է վերադառնալու դեպքում կալանավորել Յանուկովիչին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հայտարարել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հնարավոր վերադարձի մասին հայտարարություններն ապատեղեկատվություն են. «Եթե Վիկտոր Յանուկովիչը հայտնվի Ուկրաինայում, ապա միջոցներ կձեռնարկվեն նրան ձերբակալելու համար, քանի որ առկա են համապատասխան որոշումներ»:

Մախնիցկին հիշեցրել է, որ Յանուկովիչի նկատմամբ ընթանում է 4 հետաքննություն, և որ խոսքը գնում է ծանր հանցանքներ կատարելու մասին: Մախնիցկին մանրամասնել է, որ դրանցից մեկն առնչվում է «Մայդանում» մարդկանց զանգվածային սպանություններին:

Ռուսական ԶԼՄ-ները երեկ տեղեկատվություն են տարածել, թե Յանուկովիչն Ուկրաինա է վերադառնալու ապրիլի 20-ին՝ Զատիկի օրը: Այդ մասին Twiiter-ի իր միկրոբլոգում գրել էր Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930