Բաժիններ՝

Պուտինը կարող է կրկնել Նապոլեոնի պատմական սխալները. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Ուկրաինայի հանդեպ իր վարած քաղաքականությամբ կրկնել Նապոլեոնի ու պատմական այլ հանրահայտ գործիչների սխալները.

Պարբերականի կարծիքով՝ Ռուսաստանի առաջնորդը Ղրիմի միավորումը համարում է լուրջ հաջողություն և կարծում է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ: Նման վստահությունը կարող է հանգեցնել սխալներ գործելուն:

Պարբերականը որպես օրինակներ բերում է 1812 թվականին Ռուսաստան արշաված Նապոլեոնին, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Ճապոնիայի վարչապետ Խիդեկի Տոձեի գործողությունները, 1982 թվականին Ֆոլկլենդյան կղզիների համար հակամարտության ժամանակ արգենտինացի գեներալներին, 1979 թվականին Աֆղանստան զորքեր մտցրած խորհրդային կառավարությանը և նույն թվականին Վիետնամ ներխուժում ձեռնարկած Չինաստանի ղեկավարությանը, ինչպես նաև 2003 թվականին Իրաքում ԱՄՆ-ի գործողությունները:

Պարբերականն ընդգծում է, որ վերոնշյալ գործնականում բոլոր դեպքերում առաջնորդի շրջապատը կա՛մ չի ցանկացել, կա՛մ էլ ի վիճակի չի եղել ճշմարտությունն ասել իր առաջնորդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս