Բաժիններ՝

Ուկրաինայում տեղի չի ունենա քաղաքացիական պատերազմ. Տուրչինով

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը համոզված է, որ Ուկրաինայում տեղի չի ունենա քաղաքացիական պատերազմ:

Խորհրդարանի նիստի ժամանակ մեկնաբանելով Ուկրաինան անջատողականներից ու զավթիչներից պաշտպանել ցանկացող քաղաքացիներին զենք հատկացնելու մասին կոչերը՝ Տուրչինովը հայտարարել է. «Պետությունը զենք տալիս է միայն նրանց, ովքեր գնում են աշխատելու ոստկանությունում, ովքեր գնում են ծառայելու Ազգային գվարդիայում կամ զինված ուժերում:

Երբ մենք ազատ ու մատչելի դարձնենք զենքից օգտվելը, կնշանակի, որ նման հնարավորություն կստանան նաև անջատողականները: Եվ դա նշանակում է, որ մենք Ուկրաինան մղում ենք դեպի քաղաքացիական պատերազմի անդունդ: Մենք թույլ չենք տա քաղաքացիական պատերազմ: Ուկրաինայում տեղի չի ունենա քաղաքացիական պատերազմ և վերջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930