Բաժիններ՝

Լավրովն անընդունելի է համարել Ուկրաինայի հարավ-արևելքում ուժ կիրառելը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարել Կիևի կողմից ՄԱԿ-ին դիմելու մտադրությունը՝ կապված Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի ապօրինի գործողություններում նրան ներգրավելու հետ:

Լավրովն անընդունելի է համարել նաև Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի կարգավորման համար ուժ կիրառելը. «Խնդրի լուծման բանալի պետք է դառնա սահմանադրական բարեփոխումը: Ռուսաստանը պահանջում է վերջ դնել Ուկրաինայի արևելք այսպես կոչված անվտանգության ուժեր ուղարկելուն, ինչը հակասում է միջազգային նորմերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930