Բաժիններ՝

Տուրչինովը ՄԱԿ-ին առաջարկել է համատեղ հակաահաբեկչական գործողություն ձեռնարկել երկրի արևելքում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ՄԱԿ-ին առաջարկել է նրա խաղաղապահ ուժերի մասնակցությամբ համատեղ օպերացիա ձեռնարկել երկրի արևելքում:

Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Տուրչինովը հայտարարել է.

«Մենք դեմ չենք և ողջունում ենք, եթե ձեր օգնությամբ արևելքում իրականացվի համատեղ հակաահաբեկչական գործողություն: Այդ ժամանակ մասնագետներն ու դիտորդներն իրենք կարող են հաստատել մեր գործողությունների լեգիտիմությունն ու օրինականությունը»:

Բան Կի Մունն իր հերթին հայտարարել է, որ Կիևը կարող է ամբողջովին հույսեր կապել ՄԱԿ-ի՝ որպես գործընկերոջ, հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930