Բաժիններ՝

Սպիտակ տունը հաստատել է, որ ԿՀՎ-ի ղեկավարն օրեր առաջ գտնվել է Կիևում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Բրենանը հանգստյան օրերին ժամանել է Կիև: Այս մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ պատասխանելով հանգստյան օրերին Կիևում Բրենանի գտնվելու մասին հարցին. «Մենք կարող ենք հաստատել, որ ԿՀՎ-ի ղեկավարը եղել է Կիևում»

Ավելի վաղ Ուկրաինայի ուժային կառույցներին մոտ կանգնած ռուսական գործակալության աղբյուրը հայտնել էր, որ Բրենանը Կիև է ժամանել ապրիլի 12-ին և հանդիպել է ուժայինների հետ: Դրանից հետո Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտարարել է երկրի արևելքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Այդ մասին հայտարարել էր նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930