Բաժիններ՝

Մուամար Քադաֆիի որդիներն այսօր կկանգնեն դատարանի առջև

The Guardian-ի փոխանցմամբ՝ մոտ 30 լիբիացի նախկին բարձրաստիճան պաշտոնյա այսօր կկանգնի դատարանի առջև: Նրանք մեղադրվում են Լիբիայի ժողովրդի դեմ հանցանքներ գործելու մեջ: Մեղադրյալների թվում են նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիները՝ Սեյֆ ալ-Իսլամը և Սաադին:

Դատարանի առջև կանգնելու են նաև Լիբիայի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Աբդալլահ աս-Սենուսին և նախկին վարչապետ Բագդադի ալ-Մահմուդին: Նրանք մեղադրվում են Լիբիայի ժողովրդին վնաս պատճառելու, սպանությունների, մարդկանց առևանգումների, բյուջետային միջոցների յուրացման, խափանարար աշխատանքներ ձեռնարկելու մեջ:

Նախկին պաշտոնյաների նկատմամբ մեղադրանք է ներկայացվել 2013 թվականի հոկտեմբերին: Դատական առաջին նիստն անցկացվել է այս տարվա մարտին, սակայն այն ժամանակ որոշվել է լսումները հետաձգել ապրիլ: Չի բացառվում, որ այսօրվա նիստը նույնպես հետաձգվի ավելի ուշ ժամկետ՝ կապված տեխնիկական բնույթի խնդիրների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս