Բաժիններ՝

Մրգերի եւ բանջարեղենի առավելագույն չափաքանակի օգտագործումը քաղցկեղից մահացության ռիսկը նվազեցնում է 25%-ով

Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետներն առաջարկել են փոփոխության ենթարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության  կողմից առաջարկված առողջ սննդակարգի վերաբերյալ պահանջները: Նրանք եկել են այն եզրահանգման, որ օրվա մեջ հարկավոր է մրգերի եւ բանջարեղենի առնվազն 10 չափաբաժին օգտագործել` առաջարկվող   5-ի փոխարեն,  հաղորդում է  The Telegraph-ը:

Ընդհանուր առմամբ` բանջարեղենը մոտ չորս անգամ ավելի օգտակար է, քան մրգերը: Բանջարեղենի յուրաքանչյուր չափաբաժինը մահվան ռիսկը նվազեցնում է  16%-ով,  իսկ մրգերի չափաբաժինը` 4%-ով:

Մասնագետներն իրենց ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ օրական առնվազն յոթ չափաբաժին բանջարեղենի եւ մրգերի օգտագործումը 42%-ով կանխում է  տարբեր հիվանդությունների առաջացումը:

Մրգերի եւ բանջարեղենի առավելագույն` 10 չափաքանակի օգտագործումը  քաղցկեղից մահացության ռիսկը նվազեցնում է  25%-ով, իսկ սրտի հիվանդություններից մահացածության ռիսկը`  31%-ով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930