Ինչ է նշանակում ցածր ճնշումը հղիության ժամանակ և ինչ անել
aroxj.am-ի փոխանցմամբ՝ ցածր ճնշումը համարվում է հիպոտոնիային իրավիճակ, որը ապագա մայրիկների համար անցանկալի երևույթ է և հնարավոր է բացասական ազդեցություն ունենա հղիության վրա: Արյան նորմալ ճնշումը երիտասարդ կանանց մոտ տատանվում է 100-130/60-80մմ ռտ սմ.: Կանանց որոշ մասի մոտ ճնշումը ցածր է և այն ոչ մի դեպքում չի անդրադառնում նրանց առողջության վրա: Նման դեպքերում ասում են, որ դա ֆիզիոլոգիական բնույթ է կրում՝ շնորհիվ առանձնահատուկ օրգանիզմի: Եթե ճնշման անկումը ուղեկցվում է մեղմ արտահայտված ախտանիշներով և բողոքներով, նշանակում է հիպոտոնիան ունի պաթոլոգիական անկանոն բնույթ: Այդ խնդիրը կարող է առաջանալ հղիության ընթացքում` հղիության 3-5 ամսվա ընթացքում:
Հիմնական ախտանիշները և հնարավոր հետևանքները
Այդ ժամանակ կանանց մոտ սկսվում է գլխացավ, թուլություն, ապատիա: Այս գործոնները ի հայտ են գալիս առավոտյան արթնանալուց: Բացի այդ ապագա մայրիկների մոտ կարող է բացակայել ախորժակը և առաջացնել շնչահեղձություն, գլխապտույտ: Երբ ճնշումը զգալիորեն իջնում է, զարգանում է ճգնաժամ, որը արտահայտվում է գլխապտույտով, թուլությամբ, գունատվությամբ, փսխմամբ և նույնիսկ ուշագնացությամբ: Ցածր ճնշումը հղիության ժամանակ վտանգավոր է և կարող է բերել վաղաժամ ծննդաբերության, հետծննդաբերական արյունահոսության: Հիպոտոնիայով տառապող մայրիկիների մոտ ծնվում են ցածր քաշով երեխաներ:
Բուժում
Ամենալավ և անվտանգ բուժումը հիպոտոնիայի դեմ կանանց համար հանդիսանում են
- Քունը առավոտյան և երեկոյան (10 ժամից ոչ պակաս)
Մարմնամարզությունը և առավոտյան լոգանքը
- Մաքուր օդը
- Կանոնավոր սնվելը ( 4-5 անգամ օրը)
- Եթե չկան հակացուցումներ, զբաղվել լողով
- Մի քանի անգամ օրգանական սուրճ կամ թեյ, բայց միայն օրվա առաջին կեսին
- Խուսափեք սթրեսներից
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: