Հովիկ Աբրահամյանը պետք է մեկներ երկարարատև գործուղման. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Աղվան Հովսեփյանի եղբորից` ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից փորձեցինք ճշտել. չի՞ նեղվում Աղվան Գառնիկիչը, որ Հովիկ Աբրահամյանը Դավիթ Հարությունյանի հետ ձեռ ձեռի՝ տորպեդահարում, ուշացնում են միասնական քննչական մարմնի ստեղծման աշխատանքները, ի դեմս օրենքի երկրորդ եւ վերջնական ընթերցումների, որոնք անցած քառօրյայից տեղափոխվեցին մեկ ամիս հետո տեղի ունենալիք քառօրյա: «Գնացեք, հարցրեք հանձնաժողովին, ինչո՞ւ եք ինձ հարցնում»,- ասաց նա: Վրե՞ժ են լուծում: «Չէ, չէ, չկա նման բան»:
Ի դեպ, վերջին ներքաղաքական զարգացումներից ակնհայտ է դառնում, թե ինչու մեկ ամիս ԱԺ նիստ չպետք է տեղի ունենար, եւ ինչու մյուս քառօրյաներն ընթացան այդքան «դասռոչնի»` պատճառաբանությամբ, թե պատգամավորները գործուղման են մեկնելու: Պարզվում է` Հովիկ Աբրահամյանն էր երկարատեւ գործուղման մեկնելու… կառավարություն:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։