
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է գազի միջոցով Ուկրաինային ճնշելու մեջ

Միացյալ Նահանգները Ռուսաստանի իշխանություններին մեղադրել են Ուկրաինայի նկատմամբ գազը որպես «հարկադրանքի գործիք» կիրառելու մեջ, հաղորդում է Reuters –ը` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Պսակիին:
Ուկրաինան ներկայումս 485 դոլար է վճարում հազար խմ-ի դիմաց, սա մի գին է, որը զգալի գերազնացում է ԵՄ երկրներին մատակարարվող գազի գինը, հայտարարել է խոսնակը: