Մարդու իրավունքների տեսակետից առավել խոցելի բնագավառներից է հանդիսանում ոստիկանության հետ քաղաքացիների հարաբերությունները, որին իրենց զեկույցներում անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ: Մասնավորապես, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Human Rights Watch միջազգաին իրավապաշտպան կազմակերպությունը, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ):
Վերջին շրջանում PKK-ին միացել է մոտ 2000 մարդ:
Մինչ այժմ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի մեքենան նախագահական նստավայրի դիմացի մայթին էր կանգնած, քիչ առաջ այն շարժվեց նախագահական նստավայրի ետնամուտք, ավելի ուշ`այդ ուղղությամբ էլ հեռացավ:
Գործադիրը թույլատրել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ կողմից արտահանված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2015թ. ապրիլի 5-ը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում խորհուրդ տվեց չշտապել և շուտափույթ եզրակացություններ չանել: Նա դրական գնահատեց, որ գործող Սահմանադրությամբ երկու ժամկետով է նախագահ ընտրվում, և այդ ավանդույթը, որ պահպանվում է և ՀՀ-ում, և ԼՂՀ-ում, ճիշտ է.
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է տարբեր տրամաչափի 122 փամփուշտ և ինքնաշեն ատրճանակ:
Երեկ ընդմիջված և երեկոյան շարունակված քառյակի նիստում այդպես էլ հնարավոր չի եղել որոշում կայացնել: ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց դիրքորոշումը քառյակի հետագա գործունեւթյան վերաբերյալ կհայտարարեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Իտալիան մինչև վերջերս շարունակում էր մնալ ԵՄ-ի փոքրաթիվ երկրներից մեկը, ուր օրինական չէին ճանաչվել միասեռ ամուսնությունները:
ԿԳՆ Լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանը ներկայացրել է ՀՀ 12 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված եզրակացությունները:
Ապրիլի 11-ին, 13-14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում,15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը միջազգային գործընկերներին կոչ է արել աշխատել Եվրոպայի անվտանգության համար նոր, ընդհանուր մոդել ստեղծելու վրա:
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական զարգացումները մեծամասամբ կապված են հանքարդյունաբերության հետ, որը հատկապես անցած 5 տարիներին արտահանման ծավալների շուրջ կրկնակի աճ է արձանագրել: Հայտնի է, սակայն, որ ՀՀ կրթական համակարգը շատ առումներով չի հասցնում այդ ոլորտի զարգացումների ետևից, և կրթություն-արդյունաբերություն կապը խզված է, գործատուները շատ հաճախ են բողոքում, որ բուհի շրջանավարտ լինելը դեռ չի նշանակում` մասնագետ լինել:
Երևանի քաղաքապետարանի պատվերով նախատեսված այս ծրագրերի կյանքի կոչմամբ մենք լուծում ենք կանաչ տարածքների ընդլայնման, պահպանման ու թարմացման, ինչպես նաև անմխիթար վիճակում գտնվող այգիների բարեկարգման խնդիրը:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել, համաձայն որի` 2014 թվականի ապրիլի 11-ից «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Մուրադյանը` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Ժամը 15:30-ի սահմաններում «Ռաֆ» 2203 մակնիշի 22 ԼՕ 940 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Հայկավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի և Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացայի ջանքերով ապրլի 8-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանում և ուսանողական շրջանակներում ամենացավոտ խնդիրներից մեկի` հայաբնակ Քեսաբում թուրքական իշխանությունների հովանու ներքու տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Ցավոտ հարցի շուտ հետաքրքրությունները մի լսարանում էր համախմբել ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների։
Որպես այդ արգելքի պատճառ է նշվում պանրի որակի անհամապատասխանությունը տեղի չափորոշիչներին:
Մոտ 5000 բնակիչներից Խաչենի ափին հիմնադրված նոր գյուղում ապրում է ընդամենը 450 մարդ: 1991 թվականի մարդահամարով Մարաղան ուներ 2513, Մարգուշեւանը 2500 բնակիչ` ընդհանուր թվով 1500 ծուխ:
Կասկածյալների հարցաքննությունը հաճախ այն առանցքն է, որի շուրջ պտտվում է քրեական գործը: Լավ հարցաքննության արդյունքում կարելի է արդարացնել անմեղին, սակայն հնարավոր է նաև ավելի սերտորեն կապել մեղավոր կասկածյալին հանցագործությանը` միևնույն ժամանակ ապահովելով կասկածյալի բոլոր մարդկային և օրենքով վերապահված իրավունքները:
Տիմոշենկոն հիշեցրել է, որ 2004 թվականին քաղաքական գործիչների խորհրդով հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ նախագահի թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի:
Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Այս փաստաթուղթն ունի հանրային կարեւորագույն նշանակություն, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է առաջիկա հինգ տարիների համար: Սակայն, հայեցակարգը հաստատվել է առանց հանրային քննարկումների եւ հանրային մասնակցության ապահովման:
Հանձնաժողովի համար անսպասելի էր Հանրապետության նախագահի հայտարարությունը, որը արվեց հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Դա արվեց այն նկատառումով, որ նախագահը չի ցանկանում կաշկանդել սահմանադրաիրավական որևէ մոդելի առաջադրման կամ վերջնական կողմնորոշման հարցում: Որևէ սոցիալական պատվեր բացակայում է:
Այսօր մեր երկրում ամեն ինչ Սերժ Սարգսյանի ցանկությամբ է կատարվում, առավել ևս` եթե ինքը կողմ չլիներ «սահմանադրական բարեփոխումներին», ապա այդ հանձնաժողովը հաստատ չէր ստեղծվի: Եվ ավելի, քան վստահ եմ, հանձնաժողովի աշխատանքի քարտեզը գծվել է Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի իր վարչապետությունը` նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո:
Նիստին մասնակցել են նաև սպանված Մարիցա Քյուչուքի զավակները՝ Զադիկը, Յաշարը և Բայիզարը:
Եթե ինքն ասում է` ես չեմ դառնա նախագահ կամ վարչապետ, ես կարող եմ հավատալ, ուրեմն Քոչարյանին են բերելու կամ իրենց մարդուն, միևնույն է: Յոթ տարին բավական ժամկետ է, որ ժողովրդի հիշողությունը մթագնի, և իրենց 15 տարվա սանձարձակությունները, կրակոցները, սպանությունները մոռացվեն: Պատահական չէ, որ նախագահի համար նախատեսված է յոթ տարի ժամկետը: Նրանք շատ հեռու են մտածում և շատ հստակ են անում իրենց քայլերը:
Վթարի վերացման աշխատանքները օրենքով թույլատրվող 36 ժամը գերազանցելու դեպքում հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ:
10 րոպե առաջ Նախագահի նստավայր մտան ԲՀԿ ներկայացուցիչներ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը։