
Իտալիայում գրանցվել է միասեռ առաջին ամուսնությունը

The Local-ի փոխանցմամբ՝ իտալական Գրոսետո քաղաքի դատարանը քաղաքային խորհրդին հրահանգել է գրանցել 2012 թվականին Նյու Յորքում իրենց հարաբերությունները ձևակերպած միասեռ զույգերի ամուսնությունը:
Դատավոր Կլաուդիո Բոչինին հայտարարել է, որ քաղաքային գրանցամատյանում ամուսնությունների գրանցման հարցում էական դեր չի խաղում ամուսինների սեռը, որով և միասեռ զույգերի հարաբերությունների օրինականացումը պետք է արատացոլվի պաշտոնական փաստաթղթերում:
68-ամյա ճարտարապետ Ջուզեպպե Չիջիոտիի ու 57-ամյա լրագրող Ստեֆանո Բուչիի հարսանիքը Նյու Յորքում անցկացվել է 2012 թվականին: Սակայն հայրենիքում այն չէր ճանաչվել, ինչից հետո նրանք դիմել էին դատարան:
Դատավճռի հրապարակումից հետո միասեռականների իրավունքների համար պայքարողներն այն որակել են որպես «պատմական»: Իտալիան մինչև վերջերս շարունակում էր մնալ ԵՄ-ի փոքրաթիվ երկրներից մեկը, ուր օրինական չէին ճանաչվել միասեռ ամուսնությունները: