![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Աշոտյանի հրամանով նշանակվել է ԵԹԿՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/Ashotyan01.jpg)
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել, համաձայն որի` 2014 թվականի ապրիլի 11-ից «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Մուրադյանը` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: