
Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը վաղը կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ապրիլի 7-ին պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
Պլանավորված է, որ իր ադրբեջանական այցի շրջանակներում Գերասիմովը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ՊՆ-ում: Այցը կտևի մինչև ապրիլի 8-ը: Ապրիլի 7-8-ին Բաքվում առաջին անգամ անցկացվելու է ԱՊՀ անդամ երկրների Գլխավոր շտաբների պետերի հանձնաժողովի նիստը: