Բաժիններ՝

Կիևում տեղադրվել է «Մայդանին» օգնած բժիշկների հուշարձանը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Կիևում տեղի է ունեցել «Մայդանին» օգնած բժիշկների հուշարձանի բացման արարողակարգը: «Սպիտակ խալաթներով հրեշտակների» հուշարձանը տեղակայվել է Կիևի թիվ 17 քաղաքային հիվանդանոցի մոտ:

Դա հանդիսանում է վիրավոր մայդանցիներին օգնած բժիշկների նկատմամբ երախտագիտության նշան: Հենց 17-րդ հիվանդանոց են տեղափոխել մեծ քանակությամբ վիրավոր մայդանցիների: Գրանիտե հուշարձանը, որի վրա առկա է խորհրդանշանական գրություն, կշռում է 5 տոննա: Հիվանդանոցի բոլոր բժիշկներին շնորհվել են շնորհակալագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս