«Ծառուկյան Գագիկը կկարողանա երկիրը դնել ռելսերի վրա». Խորեն Սարգսյան. «Առավոտ»
«Առավոտը» զրուցել է ԳԽ պատգամավոր Խորեն Սարգսյանի հետ։
– Հայաստանյան քաղաքական կյանքում թեպետ ժամանակ առ ժամանակ ակտիվանում էին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը, տարբեր իրավիճակներ եղան, որոնցից հետո նաև տրամաբանական կլիներ վարչապետի հրաժարականը, սակայն նախօրեին նրա հրաժարականի մասին տեղեկությունը շատերին անակնկալի բերեց։ Դուք ինչպե՞ս ընկալեցիք այդ լուրը։ Արդյոք դա իրադարձությունների տրամաբանական հանգուցալուծում էր։
– Եթե Տիգրանի համար էր անակնկալ, բնական է, ինձ հաճար էլ էր։ Բայց սա պետք է վաղուց արվեր, եթե ուզում ենք երկիրը երկիր դաոնա, ամեն ինչ խաղաղ վիճակով լինի։ Ի՞նչ արեց նա։ Սովորական բիզնես մտածելակերպ ՝ եղածը վաճառենք, պարտք անենք՝ ապրենք։ Ոչ մի գործարան չաշխատեցրին, ոչ մի աշխատատեղ չստեղծեցին, արտագաղթն ավելացրին։ Իրենց գործունեությունն ինչո՞ւմն էր՝ եթե մի բան ես սարքում՝ թույլատրում եմ, պայմանով, որ փայատեր պիտի լինեմ։
– Վարչապետի հրաժարականի օրը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուսատաեթերից հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանը ռեֆորմատոր վարչապետ Էր, քանի որ բավականին բարդ իրավիճակներում, արմատական լուծումների գնաց։
– Եթե ասեիք, թե որ արմատական լուծումն է, որը երկրին վերելք է տարել՝ կհամաձայնվեմ։ Մենք հողը համարում ենք մայր հող ու հողը վաճառում ենք, մորը վաճառում ենք. դրա դրականը ո՞րն է, դրա լավը ո՞րն է։ Նա շուտ պետք է գնար։ Ավելի ճիշտ՝ հանրապետության նախագահը պետք է վաղուց ասեր՝ հրաժարվիր։ Ուշացումով է արել, բավականին ուշացումով։
– Թեպետ ՀՀԿ-ականները վարչապետի հրաժարականի այլ պատճառներ են բերում, բայց բավականին հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց նաև ներքաղաքական կյանքում, քանի որ խորհրդարանական ոչ կոալիցիոն աժերը պատրաստվում էին վարչապետի հրաժարականի պահանջով տարատեսակ միջոցառումներ անցկացնել։ Ի վերջո, ինչի՞ արդյունք էր Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ ըստ Ձեզ։
– Տիգրան Սարգսյանի հրաժարականը ժողովրդի ոտmի կանգնելու արդյունք Էր։ Ամեն ինչ կարդում ենք Ռուսաստանի հետ, այդպես չի։ Ժողովուրդը դուրս էր գալու, օրը նշանակվեց, ՄՄ-ի փաստաթղթերը պետք է ստորագրվեն։ Որպեսզի այս իրավիճակը հանդարտվի… Ի՛նչ է, կարծում եք՝ ԱԱԾ-ն չի՞ զգուշացրել ինչ է լինելու։ Այդ ինչ լինելու հետևանքով վարչապետին ասացին, որ պետք է ազատվես։ ճիշտ է, մեր հայկական սովորության համեմատ՝ իր դիմումի համաձայն։ Ոնց որ՝ մեոածի ետևից վատ բան չենք ասում։ Բայց, աոհասարակ, ճանաչելով Տիզրանին՝ նա իր դիմումի համաձայն էդ աթոոից ազատվողը չէր։ Թող պարզ ասեն, որ հանրապետության նախագահը ՀՀԿ-ում հարցը դրեց՝ դու պիտի գնաս, ուրիշ էլ՝ ոչ ես ունեմ, ոչ էլ դու։
– Հանրապետության նախագահը Տիգրան Սարգսանին «զո՞հ տվեց»։
– Չէ։ Տիգրան Սարգսյանն իրեն զոհ տվեց՝ իր աշխատանքով, իր վարվելակերպով, իր սխալ կադրային գործունեությամբ։ Ցանկը բացեք՝ ովքե՞ր են աշխատում՝ պառլամենտականների երեխաներն ու բարեկամները, կառավարության անդամների։ Իսկ մնացածը ՀՀ քաղաքացիներ չեն նրանց ճանապարհն արտագաղթն է։
– Ընդդիմությանը, փաստորեն, բավականին անհարմար իրավիճակի մեջ հայտնվեց. մարդիկ պատրաստվում Էին վարչապետի հրաժարականը պահանջել, բայց հիմա ի՞նչ անեն։
– Իշխանական թևից տարբեր ելույթնեք ենք լսում, բայց եթե զարգացումները գնացին այն տրամաբանությամբ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է, ու ամեն ինչ ինքն է որոշելու ՝ միտինգներն էլ են շարունակվելու, երկիրն էլ քաոսի մեջ է հայտնվելու։ Ես մի անգամ փորձել եմ պայմանավորվածություն ձեոք բերել և հանդիպել հանրապետության նախագահին, բայց չստացվեց։ Մեզ մոտ սովորաբար ղեկավարները հեռախոսի մոտ նստած աղջիկներն են. նույն պատասխանը՝ զեկուցել ենք, տեղում չէ, ժամանակ չկա… Իրենց խնդիրն է, ես ոչ աշխատանք էի ուզելու, ոչ էլ։ Ես ասելու էի, թե իրական իրավիճակն ինչ է, որ մի բան պետք է անել, արտագաղթը կանգնեցնել, այլապես մարդ չի մնալու։ Իմ տարիքի մարդկանցից մահը շատ հեռու չէ, բայց ի՞նչ է լինելու մեր երեխաների վիճակը։ Նրանք էլ են գնալու։ Մտածենք՝ աշխատատեղ ստեղծենք, հնարավորություն տանք, որ մարդը կարողանա իր հողի վրա ապրել։
– Հիմա, ըստ Ձեզ՛ ի՞նչ կլինի։
– Եթե նախագահը որոշի վարչապետին ՀՀԿ-ից նշանակել ՝ քաղաքական կյանքը կխաթարվի։ Դրանում իրենց դերը կունենան նաև իմ կողմից «շատ սիրված» Եվրոպան ու Ամերիկան։ Նրանք այդ խաղերն այստեղ կտանեն, ուժ կստեղծեն, Մայդանի օրինակով հատուկ մարդիկ կբերեն, որ ավելի վատ բաներ կատարվի։ Դա ոչ մեկիս ձեռնտու չէ։ Եթե հանրապետության նախագահն ականջալուր լինի, վարչապետի պաշտոնը պետք է ընդդիմության դաշտին տա։ Ինքը նախագահն է, խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն է, կառավարությունն ընդդիմությունից կլինի՝ կխաղաղվի, և խելոք մարդիկ, որոնք ասպարեզից դուրս են, կնշանակվեն պաշտոնների և այս վիճակից դուրս կբերեն այս երկիրը։
– Ընդդիմության դաշտից ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում։
– Միայն իմ տեսնելով չի։ Այս ընթացքում ես անընդհատ շրջաններում եմ եղել, եթե ժողովրդին լսես՝ ամենաիմաստուն խոսքը ժողովրդից ես լսում, ամենաճիշտ լուծումը Ժողովուրդն է առաջարկում։ Ընդդիմության դաշտից ես այսօր վարչապետի պաշտոնում Գագիկ Ծաոուկյանին եմ տեսնում։ ՀՀ նախագահը, կառավարության անդամները տարբեր առիթներով խոսում են, որ պետությանը վատ ղեկավարող է, մասնավորն է լավ ղեկավարում։ Մասնավորի մեջ լավ ղեկավար ես նրան եմ տեսնամ։ Մարդ, որը կարողանում է զրոյից սկսել, ավարտել, աշխատատեղ ստեղծել, ձեռք մեկնել ժողովրդին։ Իր հրաժարականից առաջ Տիգրան Սարգսյանը քննադատում էր, թե ես էսքան մարդկանց պետք եմ գալիս, Գագիկ Ծաոուկյանը կարտոշկա է տանում, ասում է… Էդ վարչապետին սազական խոսք ա՞։ Կամ՝ դու ի՞նչ ես արել։ Խորհուրդ ես տվել ՝ ցուրտը տարած ճյուղը կտրեք։ Մի բան, որ ժողովուրդը լավ գիտի։ Կարող ա՞ գյուղացին չգիտի՝ ցրտահարությունից ոնց պաշտպանի, ոնց անի, ինչ անի։ Հազար անգամ լավ գիտի, քան ամբողջ գյուղնախարարությունը՝ միասին վերցրած: Խորհուրդ տալով չի։
– Բայց եթե Գագիկ Ծաոուկյանը նշանակվի վարչապետի պաշտոնում՝ քաղաքական խնդիր է աոաջանում, նրա թիկունքին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է՝ իր քաղաքական հավակնություններով։
– Լևոն Տեր-Պետրոսյանը երբ միտինգ էր անում, ասեցին՝ ՀՀՇ-ի ականջները հետևից երևում են։ Հիմա՝ նույն կերպ կարող են ասել։ Ես չգիտեմ՝ Քոչարյանը Ծաոուկյանի թիկունքին է, թե ոչ, բայց ես ասում եմ այն մարդուն, որ կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել։ Մարդը մեծ գործարար է, գիտի որտեղ ինչ ստեղծի ժողովրդին աշխատեցնելու համար, շփման տակտ ունի։ Մեզ ի՞նչ է պետք՝ աշխատանք, իրավական դաշտի կայունացում։ Եթե վարչապետ լինի Գագիկ Ծաոուկյանը ՝ աշխատանքի հարցը կլուծվի։ Ասում են ՝ ինքը կարող է չուզենա։ Մի անգամ մի գյուղում էդ թեմայով խոսելիս Ալեքսան անունով մի տարեց մարդ ասեց՝ այ բալամ, էդ ե՞րբ գնացինք խնդրեցինք, ասեցինք՝ արի մեզ ղեկավարի, էդ մարդը հրաժարվեց, էդ ո՞նց ա՝ կխնդրենք կասենք՝ մեզ էս տուր, էն տուր՝ կտա։ Ստեղ նաև ժողովրդի պահանջ կա։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։