Բաժիններ՝

Պորոշենկոն Տիմոշենկոյին կոչ է արել հանել սեփական թեկնածությունը

Գերմանական Bild թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահի թեկնածու, Roshen կոնցեռնի սեփականատեր Պյոտր Պորոշենկոն «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին առաջարկել է հանել սեփական թեկնածությունն Ուկրաինայի նախագահի պաշտոնից:

Պորոշենկոն որպես օրինակ բերել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի օրինակը, ով չառաջադրեց իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում՝ կարևորելով միասնական թեկնածուով նախագահական ընտրություններին գնալը (Կլիչկոն որոշել է դառնալ Կիևի քաղաքապետ).

«Նա (Կլիչկոն) վայր դրեց իր հավակնությունները, որպեսզի սպառնալիքի տակ չդրվի երկրի միասնությունը: Յուլյա Տիմոշենկոն նույնպես պետք է հասկանա, որ «Մայդանում» այդքան զոհերից հետո մենք հայտնվել ենք նոր երկրում, որն արժանի է նոր մտածելակերպի և նոր քաղաքական գործիչների»:

Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930