
«Եվրատեսիլ 2014»· բուքմեյքերների գնահատմամբ` Հայաստանը 2-րդ հորիզոնականում է

Միջազգային բուքմեյքերներն արդեն սկսել են խաղադրույքներ ընդունել «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հաղթողի համար: Երեկվանից, երբ ներկայացվեց Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի «Not Alone» երգը, կտրուկ նվազել է Հայաստանի հաղթանակի գործակիցը: Որոշ բուքմեյքերների կարծիքով, Հայաստանի կողմից ներկայացված երգը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը: Մասնավորապես, Betfair բուքմեյքերական ընկերությունը Հայաստանի հաղթանակի հավանականությունը գնահատում է 4.89 գործակցով իսկ Betfred-ը` 5: Ամենահավանականը համարվում է Նորվեգիայի ներկայացուցչի հաղթանակը: