Ի՞նչ կարգի հզորության մասին են խոսում հզորասերները. Արման Մելիքյան

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայրենի քաղաքական գործիչներից, պետական այրերից ու շարքային քաղքենիներից շատերը Հայրենիքին ու ազգին իրենց ծառայության գերագույն նպատակ են հռչակում հզոր Հայաստան ունենալը: Գայթակղիչ, մեծ ձգողական ուժ պարունակող նպատակ է հռչակում, ու մարդկանց շատ դժվար է դիմադրել դրա հմայքին: Մյուս կողմից էլ վեհ նպատակ հռչակողն էլ շարքային քաղաքացու աչքում դառնում է նպատակի վեհության երկրային մարմնավորում՝ որբերի, այրիների ու, առհասարակ, բոլոր թույլերի անվեհեր պաշտպան: Մի չպարզված բան կա միայն՝ հզոր Հայաստան ասվածի հզորության չափն ինչպե՞ս պետք է չափվի, ի՞նչ կարգի հզորության մասին են խոսում հզորասերները: Արդյոք գտնում են, որ պետք է հզոր լինենք ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի պես, թե կբավարարվեն Թուրքիայի կամ Գերմանիայի հզորության մակարդակով: Իրատեսությամբ առավել աչքի ընկնողները, թերևս, կբերեն Իսրայելի կամ Շվեյցարիայի օրինակը: Գուցե հենց միայն որպես անկախ պետություն գոյություն ունենալն արդեն իսկ նրա հզորության վկայությունն է: Բայց չէ, չեմ կարծում, որ հզորության չափման այս ձևը բավարարի հզոր Հայրենիքի մասին խոսացողներին՝ նրանց համար ավելի շահեկան է երկրի հզորության աստիճանը չափել Հայաստանից թույլ երկրների քանակով՝ դա թույլ կտա տեսնել ոչ թե այն, թե որքանով ենք ետ մնում իրապես հզորներից, այլ հաշվել, թե քանի տեղով ենք հեռու ամենաթույլ ետնապահից: Թվում է՝ ինչ տարբերություն, թե որ կողմ ենք նայում՝ առաջիններին, թե ետնապահներին, մենք հո մեր տեղում ենք: Իրականում հզորասերների համար դա կարևոր է՝ ետնապահներին նայելով հզորություն չափելը ավելի լավը դառնալուն ուղղված ջանքեր իրենցից չի պահանջելու»:

Տեսանյութեր

Լրահոս