Բաժիններ՝

Ցուցադրական երկաթուղային վթար. hատուկ ուսումնավարժություն Երևանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ այսօր` մարտի 14-ին, ժամը 20.00-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքների բաշխման տեղամասում (Երևան, Արցախի 32ա) կմեկնարկի Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Մարդատար և բեռնատար գնացքների բախման ժամանակ փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով համատեղ ցուցադրական ուսումնավարժությունը։

Ուսումնավարժությանը մասնակցում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, ՀՀ ոստիկանության, «Շտապ բուժօգնություն» ծառայության ներկայացուցիչներ, «Երևան Ջուր», «Երևանգազ» և «Երքաղլույս» վթարային խմբեր, ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ:

Ուսումնավարժության նպատակն է`
1. Կատարելագործել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում.
2. Ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ.
3. Կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները գիշերային ժամերին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության գործնական միջոցառումներն անցկացվելու են 3 տեղամասերում՝ գնացքի վթար, վարչական շենք, քիմիական վթար:

Ուսումնավարժության արդյունքների ամփոփումից հետո ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարարի վկայականներ կհանձնի «Փրկարար» որակավորման դաս ստացած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հրշեջ-փրկարարական ջոկատի 27 անդամների:

Ըստ սցենարի` ժամը 19.00-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-իերկաթգծի էներգոհամակարգի խափանման պատճառով գնացքների բաշխման տեղամասումառաջացել է գնացքների կուտակում, առաջացնելով գնացքների տեղավորման և անվտանգ երթևեկության ապահովման դժվարություններ:
Ժամը20.00-ին բեռնատար գնացքի տեղափոխման ընթացքում, սլաքի խափանման պատճառով, բեռնատար գնացքը բախվել է մարդատարին, որը դուրս է եկել գծերից: Վթարի հետևանքով վնասվել են նաև բառնատար գնացքի վագոնները, տեղի է ունեցել բենզինի արտահոսք և ինքնաբռնկում, որի հետևանքով ժամը 20:04-ին վագոններից մեկը պայթել է:
Պայթյունի պատճառով վնասվել են նաև մարդատար գնացքի մյուս վագոնները, հարակից շինությունները և կոմունալ-էներգետիկ համակարգերը, զուգահեռ գծում գտնվող ամոնիակով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է անցնող բեռնատարի վրա, բացվել է կափարիչի փականը, ինչի հետևանքով տեղի է ունեցել ամոնիակի արտանետում, ինչպես նաև գնացքների բեռնման աշխատանքներ իրականացնող կռունկավարը արգելափակվել է խցում: Կան զոհեր և վիրավորներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս