
Ռուսաստանը մյուս երկրների տարածքային ամբողջականությունը խախտելն ընդօրինակել է Արևմուտքից. El Mundo

Իսպանական El Mundo թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը միջազգային օրենսդրությունն անտեսելն ու երկրները կիսելը սովորել է հենց Արևմուտքից: Մի երկրի կողմից մյուս երկրի տարածք զինված ներխուժում ձեռնարկելն ամեն դեպքում մշտապես հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում:
Փորձ է ձեռնարկվում «հանուն բարօրության ներխուժելը» արդարացնել ռազմավարական շահերով կամ հումանիտար պատճառներով: Սակայն դա ստեղծում է այնպիսի իրավիճակ, երբ հակառակորդը սկսում է վարվել նույն կերպ: Ռուսաստանը հենց ՆԱՏՕ-ից ու Արևմուտքի երկրներից է սովորել ոտնահարել միջազգային օրենսդրությունը:
Ռուսաստանը շատ արագ ընդօրինակեց միջազգային իրավունքի վրա ուշադրությունը չհատկացնելու գործելաոճը, որն ավելի վաղ կիրառել են օրինակելի ժողովրդավարական երկրները, օրինակ ՆԱՏՕ-ի երկրները, երբ նրանք ներխուժեցին Սերբիա:
Հենց ՆԱՏՕ-ն է ծրագրել այն սցենարը, որը հանգեցրեց Սերբիայի տարածքային ամբողջականության խախտմանը և ստեղծեց Կոսովո «ուրվական-պետությունը»: Դա 2007 թվականին էր, իսկ 2008 թվականին Ռուսաստանը երկու հնարովի պետություն ստեղծեց Աբխազիայում ու Հարավային Օսիայում:
Այսօր ԵՄ-ն ու ԱՄՆ-ն վրդովված են Ղրիմում Ռուսաստանի ներխուժումից, որը ձևականորեն հանդիսանում է ուկրաինական տարածք: Ռուսական այդ պրակտիկան համարժեք է նրան, որը ՆԱՏՕ-ն կիրառել է Սերբիայում: