
Այս տարի կգործարկվի «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» էներգետիկ կամուրջը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի գործարկվելու է «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» էներգետիկ կամուրջը, որը նախատեսում է այդ երեք երկրի միջև էլեկտրաէներգիայի մատակարարում: Այս մասին այսօր հայտարարել է «Ազերէներժի» ընկերության ղեկավար Էթիբար Պիրվերդիևը.
«Մինգեչաուրից մինչև Վրաստանի սահման ու Վրաստանի տարածքում արդեն իսկ ողջ հզորության են հասցվել էլեկտրահաղորդագծերը: Աշխատանքներ են տարվում թուրք-վրացական սահմանին: Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս կգործարկվի այդ գիծը»:
«Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» էներգետիկ կամրջի նախագծով նախատեսվում է 1200 մեգավատ էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիային, որից 600 մեգավատտը պետք է մատակարարի Ադրբեջանը: Ընդհանուր առմամբ, նախագծի շրջանակներում նախատեսված է տարեկան Թուրքիայից Եվրոպա արտահանել մինչև 2000 մեգավատտ էլեկտրաէներգիա: