Թուրքիայի զինված ուժերն աշխարհում 8-րդն են, իսկ Ադրբեջանինը՝ 50-րդը. Global Firepower

Globalfirepower.com-ը հրապարակել է (իր վարկածով) աշխարհի 106 ուժեղագույն զինված ուժերն ունեցող երկրների ցանկը: Ուշագրավ է, որ այս անգամ լավագույն տասնյակի մեջ է ընդգրկվել Թուրքիան, որը նախորդ տարի 11-րդն էր:

Լավագույն տասնյակը եզրափակել է Ճապոնիան, որի պաշտպանական բյուջեն կազմել է 49.1 միլիարդ դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 247.746 մարդ, տանկերի քանակը՝ 767, ավիամիջոցների քանակը՝ 1595, իսկ ծովային միջոցների քանակը՝ 131:

9-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հարավային Կորեան, որի պաշտպանական բյուջեն կազմել է 33.7 միլիարդ դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 640.000 մարդ, տանկերի քանակը՝ 2346, ավիամիջոցների քանակը՝ 1399, իսկ ծովային միջոցների քանակը՝ 166:

Թուրքիան զբաղեցրել է 8-րդ տեղը: Նրա պաշտպանական բյուջեն կազմել է 18.11 միլիարդ դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 410.500 մարդ, ակտիվ ռեզերվը՝ 185.630 մարդ, տանկերի քանակը՝ 3657, ավիամիջոցների քանակը՝ 989, որից 418-ը՝ ուղղաթիռ, իսկ ծովային միջոցների քանակը՝ 115, որից 14-ը՝ սուզանավ:

7-րդ հորիզոնականում Գերմանիան է, որի պաշտպանական բյուջեն կազմել է 45 միլիարդ դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 183.000 մարդ, տանկերի քանակը՝ 408, ավիամիջոցների քանակը՝ 710, իսկ ծովային միջոցների քանակը՝ 82:

6-րդ տեղում Ֆրանսիան է, որի պաշտպանական բյուջեն կազմել է 43 միլիարդ դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 228.686 մարդ, տանկերի քանակը՝ 423, ավիամիջոցների քանակը՝ 1203, իսկ ծովային միջոցների քանակը՝ 120:

5-րդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան է, որի պաշտպանական բյուջեն կազմել է 53.6 միլիարդ դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 205.330 մարդ, տանկերի քանակը՝ 407, ավիամիջոցների քանակը՝ 908, իսկ ծովային միջոցների քանակը՝ 66:

4-րդ հորիզոնականում հանգրվանել է Հնդկաստանը, որի պաշտպանական բյուջեն կազմել է 46 միլիարդ դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 1.325.000 մարդ, տանկերի քանակը՝ 3569, ավիամիջոցների քանակը՝ 1785, իսկ ծովային միջոցների քանակը՝ 184:

Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը, որի պաշտպանական բյուջեն կազմել է 126 միլիարդ դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 2.285.000 մարդ, տանկերի քանակը՝ 9150, ավիամիջոցների քանակը՝ 2788, իսկ ծովային միջոցների քանակը՝ 520:

2-րդ տեղում Ռուսաստանն է, որի պաշտպանական բյուջեն կազմել է 76.6 միլիարդ դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 766.000 մարդ, տանկերի քանակը՝ 15.500, ավիամիջոցների քանակը՝ 3082, իսկ ծովային միջոցների քանակը՝ 352:

1-ին հորիզոնականում ԱՄՆ-ն է, որի պաշտպանական բյուջեն կազմել է 612 միլիարդ դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 1.430.000 մարդ, տանկերի քանակը՝ 8325, ավիամիջոցների քանակը՝ 13.685, իսկ ծովային միջոցների քանակը՝ 473:

Ուշագրավ է, որ Ադրբեջանը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը: Ադրբեջանի պաշտպանական բյուջեն կազմել է 3 միլիարդ և 185 միլիոն դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 67.000 մարդ, ակտիվ ռեզերվը՝ 300.000 մարդ, տանկերի քանակը՝ 544, ավիամիջոցների քանակը՝ 125, որից 79-ը՝ ուղղաթիռ, իսկ ծովային միջոցների քանակը՝ 47, որից 4-ը՝ սուզանավ:

Հայաստանի հարևան Իրանը 22-րդ հորիզոնականում է: Նրա պաշտպանական բյուջեն կազմել է 6.3 միլիարդ դոլար, զինվորական ակտիվ անձնակազմը՝ 545.000 մարդ, ակտիվ ռեզերվը՝ 1.800.000 մարդ, տանկերի քանակը՝ 2409, ավիամիջոցների քանակը՝ 481, որից 119-ը՝ ուղղաթիռ, իսկ ծովային միջոցների քանակը՝ 395, որից 31-ը՝ սուզանավ:

Ընդգծվում է, որ GFP-ի վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել ավելի քան 50 գործոն, այդ թվում նաև միջուկային զենքի առկայությունը, աշխարհագրական դիրքը, զենքի ընդհանուր քանակի առկայությունը, ռեսուրսներից բնական կախվածությունը, դեպի ծով ելք ունենալը և այլն: Հաշվի չի առնվել ներկայիս քաղաքական ու ռազմական ղեկավարության գործոնը: Այս տարվա փետրվարին հրապարակված զեկույցում բերված են 2013 թվականի տվյալները:

Տեսանյութեր

Լրահոս