Բաժիններ՝

Եվրամիությունը Ռուսաստանին սպառնում է պատժամիջոցներով

Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ հասցեական միջոցառումները կգործեն, եթե Մոսկվայի կողմից Ղրիմում իրավիճակի թուլացման ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը` ԵՄ Խորհրդի արտակարգ նիստին հաջորդած ասուլիսում:

«Լարվածության թուլացման ուղղությամբ  քայլերի բացակայության պարագայում մենք կդիտարկենք այնպիսի միջոցառումների կիրառումը, որոնք հետեւանքներ կարող  են ունենալ ԵՄ եւ Ռուսաստանի  երկկողմ հարաբերությունների վրա, օրինակ, կդադարեցվեն վիզային հարցերի շուրջ երկկողմ բանակցությունները»,-հայտարարել է ԵՄ հանձնակատարը:

Որպես լարվածության թուլացման միջոցառումներ նա նշել է ռուսական զորքերի վերադարձը զորամասեր, ռուսական ռազմական օդուժի թռիչքների  եւ ռազմատեխնիկայի տեղաշարժի կասեցումը  Ուկրաինայի տարածքւոմ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս