Բաժիններ՝

Իտալիայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատը վստահություն է հայտնել Մատեո Ռենցոյի կոալիցիոն կառավարությանը: Նոր կառավարությանն աջակցություն է հայտնել 378 պատգամավոր, դեմ՝ 220-ը:

Բարեհաջող քվեարկությունն ապահովել են Դեմոկրատական կուսակցությունն ու Նոր աջ կենտրոնը, որոնց ներկայացուցիչները կազմում են նոր կառավարության մեծ մասը: Սրանից առաջ էլ նոր կառավարությանը վստահություն էր հայտնել Սենատը: Դրանով իսկ Ռենցիի կառավարությունը հաստատվել է Իտալիայի խորհրդարանի երկու պալատների կողմից:

Դեմոկրատական կուսակցության 39-ամյա առաջնորդ, Ֆլորենցիայի քաղաքապետ Ռենցին դարձավ Իտալիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728