Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է ժողովրդավարական միջոցների փաթեթը

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովն ընդունել է ժողովրդավարական միջոցների փաթեթը, որը նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին ներկայացրել էր վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Այդ փաթեթի համաձայն, Թուրքիայի քաղաքական բոլոր ուժերն անցում են կատարում երկու նախագահ ունենալու համակարգին, այսինքն դրանք ղեկավարելու են երկու նախագահները: Բացի այդ, նախընտրական քարոզչության ժամանակ կարելի կլինի օգտագործել ոչ միայն թուրքերեն, այլև երկրում առկա այլ լեզուներ:

Ազգամիջյան հողի վրա կոնֆլիկտները կանխելու համար ազգային անհանդուրժողականության հողի վրա իրականացված հանցանքների պատժաժամկետը մեծացվում է մինչև 3 տարվա: Փաթեթով նախատեսվում է նաև հիջաբ կրելու արգելքի վերացում պետական կառույցներում՝ բացառությամբ զինված ուժերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728