Սաուդյան Արաբիայում կասեցրել են 41 էլեկտրոնային ԶԼՄ-ների գործունեություն
Sky News Arabya արբանյակային հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դադարեցրել են 41 էլեկտրոնային պարբերականի գործունեությունը, քանի որ դրանք չեն ստացել գրանցում:
Բացի այդ, որպես այդ թերթերի ու բլոգների փակման պատճառ է նշվում այն, որ դրանք հասարակության շրջանում հուզումների առաջացման հիմք են հանդիսացել: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի մշակույթի ու տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Աբդել Ազիզ ալ-Մուլհեմը:
Նրա խոսքերով՝ այդ ԶԼՄ-ների փակումը լավագույն եղանակն է, քանի որ դրանք իրենց առջև նպատակ են դրել ոչ թե իրազեկել երկրի դեպքերի մասին, այլ մոլորության մեջ գցել հասարակությանը: Մուլհեմը չի բացառել, որ եթե այդ ԶԼՄ-ները փոխեն իրենց գործելաոճը, ապա կկարողանան սկսել իրենց աշխատանքը: