ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ներկա փուլում դեմ են Իրանի հանդեպ նոր պատժիչ գործողություններին. Օբամա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մտադիր են լիովին ապահովել Իրանի դեմ սահմանված միակողմանի ու միջազգային գորչծող պատժամիջոցների իրագործումը: Այս մասին Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ներկա փուլում դեմ են Իրանի հանդեպ որևէ նոր պատժիչ գործողություններ կիրառելուն, քանի որ դրանք սպառնալիքի տակ կդնեն Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորումը:
Օբամայի խոսքերով՝ ինքն ու Օլանդը կարծում են, որ առաջիկայում Վիեննայում կայանալիք «Վեցյակի» հետ հանդիպումն Իրանի համար լավ հնարավորություն է ցույց տալու, որ նա լրջորեն է տրամադրված հարցի լուծման նկատմամբ և միջազգային հանրությանն ապացուցելու համար, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» հաջորդ հանդիպումը Վիեննայում պլանավորված է փետրվարի 19-ին: