Գյումրիում գործունեություն ծավալող 5 պոլիկլինիկայից շենքային և բուժսարքավորումների հետ կապված խնդիրներ ունեն երկուսը: Թիվ 1-ում մասնագետներն աշխատում են կես օր, քանի որ կես հաստիք է հատկացվել նրանց, թիվ 2-ում մեկ լրիվ հաստիքով են աշխատում բժիշկները, սակայն ազգաբնակչության սպասարկման համար կան խոչընդոտներ:
Իսկ Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նահանգներում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել: Վատ եղանակի պատճառով խափանվել է նաեւ Նյու Յորքի եւ Բոստոնի օդանավակայանների աշխատանքը:
Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում այսօր, որի արդյունքում իշխանությունը չի կարողանում որևէ ձևով աճ ապահովել, նախկինում տարիներ շարունակ վարած քաղաքականության բացասական ազդեցությունների արդյունք է: Նույնը սա է լինելու: Մենք կարող ենք բաց թողնել մի լավագույն շանս և հետագայում դժվար թե կարողանանք հետ բերել այն: Մենք այսօր կորցնում ենք մի շատ մեծ առավելություն, որ կոչվում է ԱՀԿ ռեժիմ:
Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների պատրաստման ժամանակ օգտագործվելէ մոտ 2 տոննա արծաթ, 70 կիլոգրամ բրոնզ և 6 կիլոգրամից քիչ ավելի ոսկի:
Նեբրասկա-Լինկոլն համալսարանի գիտնական Էլիս Լանդաոն նշում է, որ իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ ծնողների մեծ մասը համարում է, որ երեխաների ավելորդ քաշը ժամանակավոր երևույթ է: Սակայն, ըստ գիտնականի՝ ճարպակալումը երեխաների համար ամենավտանգավոր երևույթներից է, քանի որ դրա հետևանքով մի շարք օրգաններ սկսում են շեղումներ ունենալ, օրինակ՝ վատթարանում է սրտի աշխատանքը, իսկ ճարպակալման դեմ պայքարելը հետագայում ավելի բարդանում է:
1930 թվականին տնտեսագետ Ջոն Քեյնսը կանխատեսել է, որ 21-րդ դարում տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ կարողանալու են շաբաթական աշխատել ընդամենը 15 ժամ:
Իրանը նման կերպ պատասխանում է Պարսից ծոցում ամերիկյան ռազմական նավատորմի ներկայությանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.32-ին, մարվել` 05.48-ին: Հայ ավետարանական եկեղեցուն պատկանող շինությունում, այրվել է նախասրահը՝ 10քմ և խոհանոցի դռները:
Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 01MN707 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Առողջական խնդիրների պատճառով ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարված Գրիգոր Գրիգորյանը վստահեցրեց, որ մանդատից չի հրաժարվելու:
Գերմանիայում, օրինակ, թոփ մենեջերները, հաջողակ բժիշկներն ավելի շատ են վաստակում, քան կանցլերը: Մի խոսքով` գերմանական չափանիշներով, Անգելա Մերկելը բավականին հեռու է հարուստ համարվելուց:
Ուշագրավն այն է, որ Հարփերը երկրում ապօրինի ներգաղթյալների թվի կրճատմանն ուղղված «go home or face arrest» («գնացեք տուն կամ սպասեք կալանքի») արշավի նախաձեռնողներից է եղել:
«Բոլոր խախտումները քողարկված են ներկայացված: Մենք մանրամասն վերլուծություն ենք արել, որոնք կներկայացնենք ավելի ուշ»,- ասել է նա:
56-ամյա տղամարդուն և 47-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տղամարդը, հանդիսանալով ՍՊԸ-ի տնօրեն, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, կնոջ հետ նախնական համաձայնության գալով, «Հացատուն» սննդի օբյեկտի 2 առանձնասենյակ կահավորելուց հետո հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական դրամով դրանք պարբերաբար տրամադրել են կանանց:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված այն լուրերին, թե Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը վատացել է, Կամո Չոբանյանն ասաց, թե չգիտի՝ որտեղից է տարածվել այդ տեղեկատվությունը:
Կկարողանա՞ն արդյոք ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առաջիկայում համոզել դաշնակցականներին ու «Ժառանգությանը»՝ միանալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, դժվար է ասել:
Ադրբեջանի կողմից վերջին հարձակումներն անակնկալ էին և միաժամանակ` սադրիչ: Սա Ադրբեջանի դժգոհության ցուցադրումն էր` դիվանագիտության առումով, միևնույն ժամանակ, հարձակման նպատակը Հայաստանի պատասխանը ստուգելն էր: