ԱՄՆ հյուսիս-արևելքում առատ ձյան հետևանքով ավելի քան 125 հազար սպառող է հոսանքազրկվել
ԱՄՆ հյուսիս-արեւելյան նահանգներում առատ ձյան եւ ձնաբքի հետեւանքով ավելի քան 125 հազար սպառող առանց էլեկտրաէներգիայի է մնացել: Ավելի շատ տուժել են Ֆիլադելֆիայի, Փենսիլվանիայի, Մերիլենդի բնակիչները: Թեեւ կոմունալ ծառայությունները շուրջօրյա աշխատում են` փորձելով վերանորոգել էլեկտրահաղորդման գծերը, սակայն առատ ձյունն անընդհատ նոր դժվարություններ է ստեղծում:
Հաղորդվում է, որ առատ ձյան ու ձնաբքի պատճառով որոշ նահանգներում փակվել են դպրոցներն ու դադարեցվել է պետական հաստատությունների աշխատանքը: Իսկ Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նահանգներում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել: Վատ եղանակի պատճառով խափանվել է նաեւ Նյու Յորքի եւ Բոստոնի օդանավակայանների աշխատանքը: