
Հրդեհ է բռնկվել Հայ ավետարանական եկեղեցուն պատկանող շինությունում

Փետրվարի 9-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վ.Վաղարշյան փողոցի թիվ 12 շենքի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ օպերատիվ և արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.32-ին, մարվել` 05.48-ին: Հայ ավետարանական եկեղեցուն պատկանող շինությունում, այրվել է նախասրահը՝ 10քմ և խոհանոցի դռները:
Արտակարգ իրավիճակների նախարարություն