
Երեխաների ճարպակալման վտանգները

aroxj.am-ը գրում է. Նեբրասկա-Լինկոլն համալսարանի գիտնական Էլիս Լանդաոն նշում է, որ իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ ծնողների մեծ մասը համարում է, որ երեխաների ավելորդ քաշը ժամանակավոր երևույթ է: Սակայն, ըստ գիտնականի՝ ճարպակալումը երեխաների համար ամենավտանգավոր երևույթներից է, քանի որ դրա հետևանքով մի շարք օրգաններ սկսում են շեղումներ ունենալ, օրինակ՝ վատթարանում է սրտի աշխատանքը, իսկ ճարպակալման դեմ պայքարելը հետագայում ավելի բարդանում է:
Հետազոտությունը կատարվել է 2-18 տարեկան թվով 15 հազար երեխաների շրջանում: Պարզվել է, որ ծնողների 51 տոկոսը երեխաների մոտ ավելորդ քաշը համարում է անցողիկ երևույթ:
Հետազոտությունը պարզել է նաև, որ այն երեխաները, որոնց ծնողների մեկը գեր է, հետագայում խնդիրներ են ունենում ավելորդ քաշի ու ճարպակալման հետ: Ավելին, երեխաները, որոնք փոքր տարիքում արդեն գեր են եղել, հետագայում դեպքերի ¼ հարաբերակցությամբ չեն կարողացել պայքարել ավելորդ քաշի ու ճարպակալման դեմ:
Սա էլ իր հերթին հանգեցրել է 2-րդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի: