Էդգար Մինասյանը դարձել է ոսկե մեդալակիր
2014թ. հունվարի 30-ից փետրվարի 2-ը Արաբական միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված կարատեի 3-րդ միջազգային բաց առաջնությանը (3RD INTERNATIONAL DUBAI KARATE OPEN), որը անցկացվում էր Դուբայի շեյխի նախաձեռնությամբ, մասնակցում էին 60 երկրներից մոտ 1250 մարզիկներ, որոնց մեջ էին նաև աշխարհի գրեթե բոլոր չեմպիոնները, փոխչեմպիոնները և ոսկե գավաթակիրները, Հայաստանի կարատեի ազգային հավաքականի անդամ Էդգար Մինասյանը դարձել է ոսկե մեդալակիր` հնչեցնելով Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Նշենք, որ Էդգար Մինասյանը մենամարտել է հինգ մրցակիցների հետ, իսկ կիսաեզրափակիչում և եզրափակիչում հաջորդաբար հաղթել է Եգիպտոսը ներկայացնող աշխարհի կրկնակի ոսկե գավաթակիր և աշխարհի չեմպիոն մարզիկներին: Ազգային հավաքականի անդամ մեծահասակները` Սերյոժա Մակարյանը, Վիգեն Օհանյանը և Էդուարդ Մինասյանը թիմային պայքարում Հայաստանին պարգևեցին 3-րդ պատվավոր հորիզոնականը և Հայաստանի թիմը Դուբայի ղեկավարի կողմից արժանացավ հատուկ մրցանակի:
Մեր մարզիկներից Գևորգ Քալաշյանը(17 տարեկան), Անիտա Մակյանը(14 տարեկան) և Դավիթ Մակյանը(12 տարեկան) իրենց քաշային կարգերում գրավեցին 3-րդ պատվավոր հորիզոնականը:
Հայաստանի կարատեի ազգային Ասոցիացիա