Բաժիններ՝

Յանուկովիչը հնարավոր է համարում վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացումը. պատգամավոր

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն վստահեցրել է, որ Ուկրաինայում չի դիտարկվում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային սցենարը:

Պատգամավորը հավելել է, որ Յանուկովիչն իրենց հայտնել է, որ հնարավորություն ունի ուժային ճանապարհով ազատել գրավված հիմնարկները և անգամ «Մայդանը»՝ ընդգծելով, սակայն, որ երբեք չի գնա դրան, քանի որ այդ անձինք նույնպես երկրի քաղաքացիներն են.

«Դրա համար էլ ուժային տարբերակը չի դիտարկվում: Նախորդ շաբաթ և դրանից առաջ մենք քանիցս խոսել ենք արտակարգ դրության մասին, որ չենք մտցնելու արտակարգ դրություն:

Նախագահն ասաց, որ եթե քաղաքական գործիչները ներկայումս չեն կարող պայմանավորվածության գալ, ընդունել ընդհանուր որոշում և իրագործել այն, ապա իրավիճակից դուրս գալու միակ ժողովրդավարական ելքը վաղաժամ ընտրություններն են (Սահմանադրության փոփոխումն ու խորհրդարանական ու վաղաժամ նախագահական ընտրությունները):

Յանուկովիչը մեզ ասաց. «Ե՛վ դուք կգնաք վաղաժամ ընտրությունների, և՛ ես կգնամ վաղաժամ ընտրությունների»»:

Նշվում է, որ Միրոշնիչենկոն հանդիսանում է բողոքի ակցիաների մասնակիցներին համաներելու մասին օրենքի հեղինակը: Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2015 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս