
2013 թվականին աշխարհի ամենաբարձր երկնաքեր է այցելել 1.87 միլիոն մարդ

Emirates առցանց պարբերականի փոխանցմամբ՝ 2013 թվականին 1.87 միլիոն մարդ է այցելել Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆա երկնաքեր, որը հանդիսանում է աշխարհի ամենաբարձր շենքը: Այս մասին հայտարարել է Emaar Properties ընկերությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ շենքի 124-րդ հարկում գտնվող At the Top դիտահարթակի այցելուների քանակը նախորդ տարի աճել է 13 տոկոսով՝ համեմատած 2012 թվականի հետ: Այցելուների կեսից ավելին զբոսաշրջիկնր են, որոնց 23 տոկոսը կազմել են Գերմանիայի, 15 տոկոսը՝ Մեծ Բրիտանիայի, 11-ական տոկոսը՝ Հնդկաստանի ու Ռուսաստանի քաղաքացիները:
Բուրջ Խալիֆա երկնաքերի բարձրությունը կազմում է 830 մետր: Երկնաքերի կառուցումը տևել է 5 տարի և ավարտվել է 2010 թվականին: