Բաժիններ՝

Facebook-ը նշում է իր ստեղծման 10-ամյակը

Այսօր Facebook սոցցանցի ստեղծման 10-ամյակն է: Սոցցանցը գործարկվել է 2004 թվականի փետրվարի 4-ին: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել սոցցանցի օգտատերերին.

«Այսօր Facebook-ի տասնամյակն է: Դա եղել է անհավանական ճամփորդություն է, և ևս երախտապարտ եմ լինել դրա մի մասը: Շնորհակալություն Ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք դառնալ այդ ճամփորդության մասնիկը: Դա հազվադեպ երևույթ է, որ հնարավորություն ես ունենում առնչվել այդքան շատ մարդկանց կյանքին»:

Ցուկերբերգը նշել է, որ մարդիկ հաճախ են իրեն հարցնում, թե ի սկզբանե պատկերացրել է, որ Facebook-ը կդառնա՞ այն, ինչը կա այսօր, ինչին ինքը տվել է բացասական պատասխան: Ցուկերբերգը հիշել է, որ սոցցանցի գործարկումից քիչ անց գիշերը հավաքվել են ընկերներով և ինքը նրանց հայտնել է, որ հուզված է նրանից, որ օգնել է միմյանց կապել դպրոցական ընկերակցություններին:

Ցուկերբերգը կարծում է, որ մի հիանալի օրը որևէ մեկը պետք է միացներ ողջ աշխարհը. «Ես մշտապես կարծել եմ, որ կարևոր է մարդկանց կիսվելու և կապի մեջ մնալու, սեփական ընկերակցություն ստեղծելու հնարավորություն ընձեռելը: Մենք պարզապես ավելի շատ ենք մտահոգվել աշխարհը միավորելու մասին, քան՝ մեկ ուրիշը: Մենք նախկինի նման շարունակում ենք դա անել այսօր»:

Նշվում է, որ ներկա դրությամբ Facebook սոցցանցը համայն աշխարհում ունի 1.23 միլիարդ օգտատեր: 1984 թվականին ծնված Ցուկերբերգը Facebook-ի ստեղծման շնորհիվ դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս