Բաժիններ՝

ԵՄ-ը պետք է ոչ վիզային ռեժիմ սահմանի ուկրաինացի երիտասարդների համար. Էլմար Բրոկ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պետք է ոչ վիզային ռեժիմ սահմանի ուկրաինացի երիտասարդների համար, սակայն նրանք, ովքեր դիմել են բռնության, չպետք է օգտվեն դրանից: Այս մասին Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը:

Վերջինս գլխավորել է 20 մարդուց բաղկացած պատվիրակությունը, որը նախորդ շաբաթ այցելել է Կիև: Բրոքն ընդգծել է, որ ուկրաինացիների շատ նեղ շրջանակի համար սահմանափակումներ են արվելու ԵՄ-ի տարածք մուտք գործելու հարցում:

Բրոքի խոսքերով՝ եթե Ուկրաինան կատարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի պայմանները, այդ թվում նաև իրականացնի սահմանադրական բարեփոխումներ, ապա Ուկրաինան կկարողանա ստանալ ֆինանսական օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728