
Գերմանիան Ուկրաինային սպառնում է պատժամիջոցներով. Deutsche Welle

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիան Ուկրաինային սպառնում է պատժամիջոցներով, եթե այդ երկրի իշխանությունն ու ընդդիմությունը չգտնեն ճգնաժամից դուրս գալու քաղաքական լուծումը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը.
«Ուկրաինան այն դեպքն է, երբ մենք պետք է գործենք, որպեսզի կողմերին օգնենք գտնել քաղաքական լուծումը և այլևս թույլ չտալ բռնությունների կիրառում: Մենք զբաղվում ենք դրանով, ես զբաղվում եմ: Հուսով եմ, որ վերջին հաշվով ամեն ինչ կավարտվի հաջող»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 31-ին դեմ է արտահայտվել Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելուն: