
Ինչպես է կառավարությունը թարգմանում հատուկ անունները (լուսանկար)

Հունվարի 22-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Սա հատված էր՝ պաշտոնական հաղորդագրությունից։
Իսկ հիմա բացեք կառավարության կայքէջն ու անգլերեն տարբերակով կարդացեք նույն լուրը. Prime Minister Tigran Sargsyan received a delegation led by Ernst – Ludwig Dreis, Chairman of the Board of Trustees of «Ce-Square Ampega Asset Management Armenia» one of the pension fund managers: «Ցե-Կվադրատ»-ը կառավարության հանճարեղ թարգմանիչները թարգմանել են բառացի՝ «Ce-Square»։ Ավելացնենք նաև, որ սխալ է գրված նաև Էռնստ-Լյուդվիգ Դրայսի ազգանունը։ Անգլերենում Drayss է, սակայն կառավարության կայքում դարձել էր Dreis: Ու երբ այդ Ernst – Ludwig Dreis անունը մուտքագրելով փորձում էինք հասկանալ, թե լուսանկարներում նա ո՞ր մեկն է, Google համակարգը բերում էր մոտ 10 նկար… Տիգրան Սարգսյանի լուսանկարները։