
ՌԴ ՆԳՆ-ը պատվիրել է ստեղծել մահապարտ-ահաբեկչին 10 մետր հեռավորությունից հայտնաբերող սարք

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ՆԳՆ-ը պատվիրել է ստեղծել այնպիսի սարք, որը կկարողանա հեռավորության վրա հայտնաբերել պայթուցիկ բեկորային սարքերը, որոնք օգտագործվում են ահաբեկչության ժամանակ:
Պլանավորված է այդ նպատակով ծախսել ավելի քան 39 միլիոն ռուբլի: Սարքը պետք է մինչև 10 մետր հեռավորության վրա հայտնաբերի մարդու վրա գտնվող պայթուցիկ սարքը, ընդ որում, հայտնաբերելու հավանականությունը պետք է կազմի առնվազն 98 տոկոս:
Բացի այդ, սարքն աշխատանքի համար պատրաստելը չպետք է գերազանցի 5 րոպեն, իսկ ազդանշանների մշակումը չպետք է տևի 0.5 վայրկյանից ավելին: Մրցույթին մասնակցելու համար վերջնաժամկետ է սահմանվել հունվարի 29-ը: Մրցույթի արդյունքների ամփոփումը նշանակված է փետրվարի 12-ին: Սարքի ստեղծման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ին: