Բաժիններ՝

Հայաստանի պետական պարտքը նվազել է

ՀՀ պետական պարտքը 2013 թ. նոյեմբերի դրությամբ, նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 11.3 մլն դոլարով և կազմել 4 մլրդ 552.8 մլն դոլար:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ արտաքին պարտքը 2013 թ. նոյեմբերին, նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 17.7 մլն դոլարով և կազմել 3 մլրդ 869 մլն դոլար, որից 3 մլրդ 322 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, իսկ 546.4 մլն դոլարը՝ ՀՀ կենտրոնական բանկի:

ՀՀ ներքին պարտքը նոյեմբերին եղել է 683.6 մլն դոլար՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով գրեթե 6.5 մլն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս